Ռուսաստանում սկսվել է «Aurus Komendant» տեղական ամենագնացի սերիական արտադրությունը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, որն էլ իր հերթին վկայակոչում է արտադրող ընկերության հաղորդագրությունը:
Արտադրությունը մեկնարկել է նոյեմբերի 26-ին Ելաբուգայի գործարանում։
Հաղորդագրության համաձայն՝ սա ռուսական առաջին լյուքս դասի ամենագնացն է, որի բաղադրիչների մեծ մասը (էլեկտրոնիկա, ներքին ու դեկորատիվ լուծումներ և այլն), մատակարարում են ռուսական արտադրողները։ Այս պահին ռուսական մատակարարների մասնաբաժինը հասել է 70 տոկոսի։
Նշվում է, որ արտադրությունը գործարկվել է Ռուսաստանի փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի և Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Մինիխանովի ներկայությամբ։
««Komendant»-ը «Aurus»-ի լյուքս շարքի երկրորդ մոդելն է։ Ընկերությունը նախատեսում է ամենագնացի վաճառքը սկսել 2023 թվականի առաջին եռամսյակում, արժեքը կկազմի 33,7 միլիոն ռուբլի»,-ասվում է հաղորդագրությունում։