ՃՏՊ Ուշիի ոլորաններում. կան զոհեր եւ տուժածներ

Հունվարի 21-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում բեռնատարը կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին (Ուշիի ոլորաններ) բախվել են «Howo» մակնիշի բետոնամղիչ բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ա․)  և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․ )․ «Mercedes-Benz»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Թ․ Հ․-ն տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատար ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարի խցիկից դուրս են բերել վարորդին ու ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print