ԱՄՆ 22 նահանգ Դոնալդ Թրամփի դեմ դաշնային հայց է ներկայացրել

ԱՄՆ 22 նահանգ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դաշնային հայց է ներկայացրել Մասաչուսեթսի դատարան՝ պահանջելով չեղարկել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրման դադարեցումը, գրում է abcnews.go.com-ը:

Թրամփը նախագահ դառնալուց ժամեր հետո ստորագրել է հրաման, որը դաշնային կառավարությանը հանձնարարում է դադարեցնել անձնագրեր, քաղաքացիության վկայականներ և այլ փաստաթղթեր տրամադրել ԱՄՆ-ում ծնված երեխաներին, որոնց ծնողներն անօրինական կերպով գտնվում են երկրում:  Նա նշել էր, որ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն անհեթեթ է, և որ ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որ այդպես է վարվում։

22 նահանգների գլխավոր դատախազների հայցում նշվում է, որ Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունից զրկելու հրամանագիրը «կոպիտ անօրինական փորձ է՝ հարյուր հազարավոր ամերիկաբնակ երեխաներին զրկելու քաղաքացիությունից՝ ելնելով նրանց ծագումից»:

Հայցը Թրամփին մեղադրում է «արդեն կայացած և երկարամյա սահմանադրական սկզբունքը» վերացնելու փորձի համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print