ՌԴ-ի և Իրանի հետ հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը․

«Ես Մոսկվայից վերադարձել եմ լուսադեմին, իմ տեղակալը նախօրեին վերադարձել է Թեհրանից։ Մենք գրեթե ամենօրյա կապի մեջ ենք Մոսկվայի և Թեհրանի մեր գործընկերների հետ, համակարգում ենք շատ հարցեր, աշխատում ենք փոխըմբռնման և գործընկերության մթնոլորտում», — նշել է նա։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print