Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ–ներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ հանդիպման առնչությամբ։
Բարձր է գնահատվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը մշտապես իր ուշադրության կենտրոնում պահելու փաստը։