ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ որոշում չի կարող գաղտնի լինել. Արմեն Գրիգորյան

ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ որոշում չի կարող գաղտնի լինել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք իրավիճակը գնահատում ենք ու ըստ դրա ենք որոշում կայացնում»,- նշեց նա։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանը չի տորպեդահարում ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացը։

«ՀԱՊԿ-ի հետ կապված՝ մենք կայացրել ենք քաղաքական որոշում ու այդ որոշումները հրապարակային են։ Եթե որևէ փոփոխություն լինի՝ կտեղեկանաք»,- հավելեց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print