Թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը կխստացվի

«Հրապարակ» գրում է. ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը։

Պատգամավորը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների համար նախատեսված պատիժը, որը գործող օրենքով 3-6 տարի է, կխստացվի 6-8 ժամկետով, ընդ որում՝ 8-12 տարի ազատազրկում կսահմանվի այն դեպքերում, երբ թմրամիջոցի իրացումը կլինի տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, այսինքն՝ ինչպես այսօր ընդունված է՝ տելեգրամյան ալիքներով, իսկ որոշ դեպքերում, երբ գործընթացում կներգրավվեն անչափահասներ՝ ընդհուպ ցմահ ազատազրկում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print