«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շփմանը։ Մոսկվան սպասում է ազդանշանների և ժամանակին կտեղեկացնի հնարավոր զրույցի մասին»․ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը պատրաստ է, սպասում ենք ազդանշանների․ այստեղ դժվար է գուշակել սուրճի բաժակով։ Հենց ինչ-որ բան լինի, ձեզ կտեղեկացնենք», — ասել Է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արժե արդյոք հանգստյան օրերին սպասել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների շփումներին։