ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է միգրանտների զանգվածային արտաքսման գործընթացը։ Այս մասին հաղորդում է գերմանական Bild գործակալությունը։
Պարբերականը գրում է, որ առաջին հարյուրավոր անօրինական միգրանտներին արդեն դուրս են բերել ռազմական ինքնաթիռներով, իսկ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է արտաքսել «միլիոնավոր միգրանտների»:
«Թրամփի վարչակազմը ձերբակալել է 538 անօրինական միգրանտի։ Տեղի է ունենում պատմության մեջ ամենամեծ զանգվածային արտաքսումը»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարոլինա Լիվիտը։