▶Մունդիալ-2022․ Կոստա Ռիկան պարտության մատնեց ճապոնացիներին

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Կոստա Ռիկայի հավաքականը մրցեց ճապոնացիների հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով, տեղեկացնում է news.am-ը։

81-րդ րոպեին Կոստա Ռիկայի «Էրեդիանոյի» 30-ամյա կիսապաշտպան Ելցին Տեխեդայի փոխանցումից հետո ճապոնացիների դարպասը գրավեց նույն ակումբի 28-ամյա պաշտպան Կեյշեր Ֆուլերը։ Սա կոստառիկացիների միակ հարվածն էր խաղի ընթացքում։

Ճապոնացիները 3 հարված կատարեցին Կոստա Ռիկայի դարպասին, երեք դեպքում էլ սեյվ կատարեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա դարպասապահ Կեյլոր Նավասը։

Այսխպիսով, E խմբում Ճապոնիան 3 միավորով երկրորդն է, Կոստա Ռիկան երրորդն է՝ 3: Առաջին տուրում ճապոնացիներին 1:2 հաշվով պարտված Գերմանիան երկրորդ տուրում կմրցի իսպանացիների հետ, որոնք մեկնարկային խաղում Կոստա Ռիկային հաղթել էին 7:0 հաշվով։

Վերջին տուրում Կոստա Ռիկան դեկտեմբերի 1-ին կմրցի գերմանացիների, Ճապոնիան՝ Իսպանիայի հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print