Google Maps-ը «Մեքսիկական ծոցը» կվերանվանի «Ամերիկական ծոցի»

«Google Maps»-ը «Մեքսիկական ծոցի» անվանումը կփոխի «Ամերիկայի ծոցի», երբ այն պաշտոնապես թարմացվի ԱՄՆ աշխարհագրական անվանումների համակարգում: Այս մասին ասվում է Google-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Փոփոխությունները նկատելի կլինեն ԱՄՆ-ում, բայց Մեքսիկայում անունը կմնա «Մեքսիկական ծոց»: Այս երկու երկրներից դուրս օգտատերերը Google Քարտեզներում կտեսնեն երկու անվանումներնն էլ:

Թրամփի վարչակազմի ներքին գործերի նախարարությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ պաշտոնապես փոխել է ոչ միայն «Մեքսիկական ծոցի» անունը, այլև Հյուսիսային ամերիկայի ամենաբարձր գագաթը. Ալյասկայում գտնվող Դենալի գագաթը վերանվանվել է Մակ Քինլի։ Նշենք, որ այն անվանվել է ի պատիվ ԱՄՆ-ի 25-րդ նախագահ Ուիլյամ Մակ Քինլիի։

«Google Maps»-ը փոփոխություններ կկատարի նաև լեռան անվան հարցում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print