Մոնա Լիզան կտեղափոխվի

Ֆրանսիայում հայտարարվել է Լուվրի թանգարանի լայնածավալ վերակառուցման ծրագրերի մասին։

Վերակառուցման ընթացքում Լուվրի ամենահայտնի ցուցանմուշը՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը, կտեղափոխվի նոր սենյակ, որտեղ կտավը կարելի է դիտել թանգարանի մնացած հավաքածուից առանձին՝ վարձավճարով։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մակրոնի խոսքով, աշխատանքները պետք է տևեն մոտ հինգ տարի, և նորացված Լուվրը այցելուների համար իր դռները կբացի ոչ ուշ, քան 2031 թվականը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print