Հակակոռուպցիոն դատարանը հրապարակեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի վճիռը։ Նա մեղավոր ճանաչվեց և ազատազրկվեց 4 տարի 4 ամիս ժամկետով։
Հաշվակցելով Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած ժամկետը, դատարանը նրան դատապարտեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման։ Նաև նշանակվեց 500 հազար դրամի տուգանք։ Ասլանյանը 3 տարի ժամկետով զրկվեց պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։
Ասլանյանը մեղադրվում էր պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։