Դուբայից Մոսկվա թռչող մարդատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Դուբայից Մոսկվա թռչող «Победа» ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռը Կասպից ծովի մոտակայքում տագնապի ազդանշան է ուղարկել։ Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարային վայրէջքի պատճառ է հանդիսացել հրդեհի ազդանշանի միացումը, սակայն հրդեհ տեղի չի ունեցել։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print