American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել է 64 մարդ, Վաշինգտոնի՝ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանի մոտ բախվել է ռազմական ուղղաթիռի և ընկել գետը․ հայտնում է APnews-ը։
Նախնական տվյալներով ՝ ուղևորատար ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ ուղղաթիռում՝ 4 հոգի: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։ Վաշինգտոնի մերձակա օդանավակայանից բոլոր թռիչքներն ու վայրէջքները դադարեցվել են, քանի որ իրավապահ մարմինների ուղղաթիռները այժմ շրջում են դեպքի վայրում՝ ողջ մնացածների որոնման համար։
Կատարվածի մասին տեղյակ է պահվել նաև նախագահ Դոնալդ Թրամփին։
Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ օդային բախումը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 21:00-ին, երբ տարածաշրջանային ինքնաթիռը, որը մեկնել էր Վիչիտայից Կանզաս, բախվել է ռազմական Բլեքհոք ուղղաթիռի հետ օդանավակայանի թռիչքուղուն մոտենալիս։