Ողբերգական ավտովթար. ուղեւորներից մեկը տեղում մահացել է

Այսօր՝ հունվարի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Ա.Խ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 97 կմ հատվածում` Սարամեջ բնակավայրի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա երկաթե ցուցանակին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:

 Վթարի հետևանքով Ա. Խ.-ն, ուղևորներ, Լոռու մարզի բնակչներ 19-ամյա Մ.Մ.-ն և 18-ամյա Լ. Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Հ. Պ.-ն տեղում մահացել է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print