Էներգաարդյունավետության նոր ծրագիր Գորիսում

Գորիսում քննարկվել են էներգաարդյունավետության ոլորտում նոր համագործակցության հեռանկարները

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այսօր ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Օլգա Վայգելին: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նոր ծրագրի հնարավորությունները:

GIZ-ի կողմից նախաձեռնվող նոր ծրագիրը նպատակ ունի բարելավել էներգաարդյունավետ և կայուն էներգետիկ լուծումների հասանելիությունը: Ծրագիրը ներառելու է համայնքային զարգացման բաղադրիչ և հատուկ ուշադրություն է դարձնելու փոքր բիզնեսի աջակցությանը:

«Մեր համագործակցության հաջող փորձը հիմք է տալիս նոր, ավելի մասշտաբային ծրագրեր սկսելու համար», — նշել է համայնքի ղեկավարը։

Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները՝ ծրագրի մանրամասները հստակեցնելու ուղղությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print