ԲՏԱ նախարարությունը հայտարարություն է տարածել․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Բարձր տեխնոլոգիական նախարարության (ԲՏԱՆ) անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։
Հայտնում ենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել»։