«Մոսկվիչ» գործարանը 2025 թվականին կթողարկի հայրենական ավտոմեքենա

«Մոսկվիչ» գործարանը երեք տարուց հայրենական ավտոմասերից կազմված ավտոմեքենա կարտադրի, հայտնել է տրանսպորտի հարցերով Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Մենք Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինից հանձնարարություն ենք ստացել, որ «Մոսկվիչ» գործարանը մի քանի տարի անց պետք է ռուսական ավտոմասերից կազմված և հայրենական հարթակում ավտոմեքենա թողարկի: Մենք նպատակ ենք դրել, որ 2025 թվականին այն արդեն պատրաստ լինի», – ասել է Լիկսուտովը։

Նա նշել է, որ գործարանում ընթանում է սերիական հավաքում, հաջորդ տարվա վերջին պլանավորվում է հասնել տեղայնացման այնպիսի ծավալի, որը համեմատելի կլինի «Ռենո» գործարանի հետ, նախքան այն կհեռանա Ռուսաստանից:

Մոսկվայի ճանապարհային դեպարտամենտի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գալիք տարի «Մոսկվիչը» կարտադրի մոտ 50 հազար նոր ավտոմեքենա, որոնց մի մասը կօգտագործվի Մոսկվայի, Մոսկվայի մարզի և Ռուսաստանի այլ տարածաշրջանների ավտոմեքենաների ավտոպարկի արդիականացնելու համար:

Ավտոմեքենաների սերիական հավաքումը «Մոսկվիչ» գործարանում սկսվել է նոյեմբերի 23-ին: Գործարանի աշխատանքի վերսկսումից հետո առաջին մոդելը «Մոսկվիչ-3» քրոսովերն է: Առաջին ավտոմեքենաների վաճառքը կսկսվի դեկտեմբերին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print