Ջերմուկ քաղաքում մեկնարկել է Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացման արարողությունը։
Բացման արարողությանը մասնակցում են նախագահ Վահագն Խաչատուրյանը, խաղերի կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախարարներ, մարզպետներ և այլ պաշտոնատար անձինք։
Խաղերին մասնակցում են աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ։ Սյունիքի մարզը ներկայացնում են Կապանի, Սիսիանի, Քաջարանի, Գորիսի և Մեղրիի 47 մարզիկ։
Համահայկական ձմեռային խաղերի մարզաձևերն են՝ հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, սպորտային պարեր։