Մունդիալ-2022․ Ֆերնանդեշը պորտուգալացիներին 1/8 եզրափակչի ուղեգիր պարգևեց

Պորտուգալիայի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Խմբային փուլի երկրորդ տուրում պորտուգալացիները 2:0 հաշվով առավելության հասան Ուրուգվայի թիմի նկատմամբ։

54-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։

Ավելացված երրորդ րոպեին VAR-Ի (մրցավարի վիդեոօգնական) արձանագրությունից հետո ձեռքով խաղի համար 11-մետրանոց նշանակվեց ուրուգվայցիների դարպասին։ Ֆերնանդեշը չվրիպեց։

Այսպիսով, H խմբում Պորտուգալիան 6 միավորով առաջինն է, Ուրուգվայը 1 միավորով վերջինն է։

Վերջին տուրում Ուրուգվայի թիմը դեկտեմբերի 2-ին կմրցի Գանայի հետ եւ պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճել էին նաեւ Ֆրանսիայի եւ Բրազիլիայի հավաքականները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print