«Դեպի Եվրատեսիլ»-ը տեղի կունենա փետրվարի 16-ին

«Դեպի Եվրատեսիլ»-ը տեղի կունենա փետրվարի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Առաջին ալիքից հայտնում են՝ մասնակիցների անունները կհայտարարվեն նախապես:

«Համերգի ընթացքում կհնչեն նրանց մրցութային երգերը, և նաև հենց դուք եք ընտրելու հայաստանյան պատվիրակին SMS քվեարկությամբ։ Տոմսերի վաճառքը կմեկնարկի շուտով»,- տեղեկացնում է Առաջին ալիքը:

Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի հաղթող մասնակիցը իր երգով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի ﬕջազգային մրցույթում, որը կկայանա Շվեյցարիայի Բազել քաղաքում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print