Հայտնաբերված խախտումների արդյունքում 1 մլրդ դրամ է վերականգնել պետբյուջե. ՊՎԾ ղեկավար

Պետական վերահսկողական ծառայությունը 2024 թվականին պետական կառավարման մարմիններում հայտնաբերված խախտումների արդյունքում շուրջ 1 մլրդ դրամ է վերականգնել պետական բյուջե: 

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

«Պետական կառավարման համակարգի մարմիններում առերևույթ խախտումների արդյունքում շուրջ 1 մլրդ դրամ վերականգնվել է պետական բյուջե՝ 2024-ի մեր վերահսկողության արդյունքում»,-ասել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print