Նախորդ շաբաթվա ընթացքում թունավորվել է 7 մարդ

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 495 դեպք, որից 247-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 192, քարաթափման, բնական հրդեհի, որոնողափրկարարական, օձի նկատման, կեղծ ահազանգի՝ 1-ական, պայթյունի, մերկասառույցի, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 40, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 130, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 19, 51 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 31 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 88 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 38 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 70, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print