Սյունիքում փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Փետրվարի 3-ին, ժամը 21:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի վերջնամասում` «Առուշանի ձոր» կոչվող տարածքի մոտակա սարալանջում, այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 22:59-ին: Այրվել է խոտածածկույթ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print