Եվրահանձնաժողովի նոր մարմինը կզբաղվի Հայաստանին, Բելառուսին և Ադրբեջանին աջակցության հարցերով

Փետրվարի 1-ից Եվրահանձնաժողովում գործում է Ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինություն:

Եվրամիությունից հայտնել են, որ այն պատասխանատու է թեկնածու երկրների և ԵՄ-ին անդամակցելու հավակնություն ունեցող երկրների հետ ընդլայնման և անդամակցության բանակցությունների համար: Տնօրինության խնդիրներից են նաև տարածաշրջանային համագործակցությունն ու տարածաշրջանային նախաձեռնությունները, ներառյալ՝ թեկնածու երկրների աստիճանական ինտեգրումը Միությանը անդամակցելու գործընթացում:

Գլխավոր տնօրինությունը կզբաղվի նաև գործընկերներին ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցության հարցերով, այդ թվում՝ ԵՄ Արևելյան հարևանության երկրներին, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը:

Հաղորդագրության համաձայն՝ գլխավոր տնօրինությունը շարունակական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային և կշարունակի աշխատել երկրի վերականգնման ուղղությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print