Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը ընդունելի չէ. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանն ընդգծել է, որ տարածաշրջանի սահմանների փոփոխությունը որևէ կերպ ընդունելի չէ:

Հաջիևին ընդունել է նաև արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քյամալ Խարազին: Նա շեշտել է, որ երկրները պետք է ուշադրություն դարձնեն իրենց հարևանների զգայունություններին և «անհանգստություն է հայտնել Ադրբեջանում Իսրայելի ներկայության առնչությամբ»։

Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ վերահաստատել է, որ Իրանն աջակցում է բանակցությունների և տարածաշրջանի երկրների հնարավորությունների կիրառմամբ խնդիրների կարգավորմանը՝ առանց արտաքին ուժերի միջամտության:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print