Ադրբեջանում զինապարտների ուսումնական հավաքներ են սկսվել

Ադրբեջանում ընթացիկ տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մի խումբ զինծառայողների ներգրավմամբ սկսվել են հերթական ուսումնական հավաքները, հայտնում է երկրի ՊՆ-ն։

Նշվում է, որ շտաբում համապատասխան հաշվառում և բուժզննում անցնելուց հետո զինապարտներին տրամադրվել է զինվորական համազգեստ և այլ տեսակի աջակցություն։

Հավաքների հիմնական նպատակն է բարձրացնել զինապարտների մարտական ​​պատրաստվածության մակարդակը, գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև կատարելագործել նրանց գործնական հմտությունները։

factor.am

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print