Wildberries-ով հնարավոր կլինի դեղեր պատվիրել

Wildberries & Russ միավորված ընկերությունը դեղատոմսով դեղեր պատվիրելու հնարավորություն է գործարկել. հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

«RVB ընկերությունը թեստային ռեժիմով սկսում է դեղերի ամրագրում ՝ օգտագործելով Click&Collect-ը՝ առևտրային կետերից վերցնելու ծառայությունը: Այն արդեն հասանելի է Marketplace-ի բջջային հավելվածում՝ iOS-ում և Android-ում: Ծառայության շնորհիվ հաճախորդները կկարողանան առցանց հարթակի միջոցով պատվիրել ամեն տեսակի դեղ և վերցնել դրանք մոտակա գործընկեր դեղատներից մեկից»,-հայտնել են մամուլի ծառայությունից։

Հարթակի առաջին գործընկերը կլինի Polza.ru առցանց դեղատունը։ Փորձարկման սկզբում ծառայությունը գործելու է Մոսկվայի որոշ շրջաններում։ Ապագայում այս տարբերակը կհայտնվի Ռուսաստանի այլ քաղաքներում: Գործընկերության այս մոդելի շրջանակներում Wildberries-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ապահովելով վաճառողի ու գնորդի կապը։

Դեղատոմսով դեղերի համար նախատեսված է միայն հետվճարային սխեմա: Հաճախորդը նաև պետք է դեղատանը ներկայացնի բժշկի գրած դեղատոմսը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print