Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորի լիազորությունները

Վրաստանի խորհրդարանը ժամկետից շուտ դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորի լիազորությունները: Կուսակցություններն են՝ «Միացյալ ազգային շարժում»-ը, «Կոալիցիա հանուն փոփոխությունների» կոսակցությունը և «Ուժեղ Վրաստան»-ը։ Վերջիններս չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։

Ինչպես նշում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը, նրանք իրենց լիազորությունները դադարեցնելու պահանջ էին ներկայացրել դեռևս դեկտեմբերին։

Այժմ խորհրդարանում պաշտոնապես կա 101 պատգամավոր, որից 81-ը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print