Սուր շնչական վարակների ակտիվությունը հանրապետությունում առայժմ պահպանվում է: Ըստ պաշտոնական տվյալների` վերջին շաբաթվա ընթացքում 1022 թոքաբորբով քաղաքացի է դիմել բժշկական հաստատություններ, կեսից ավելին` հոսպիտալացվել: Իսկ ընդհանուր առմամբ դիմողների ավելի քան 74%-ը 0-18 տարեկաններ են։ Մեր նկարահանող խումբը եղել է Կապանի պոլիկլինիկայում և բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում: Մանրամասները` տեսանյութում:
