Ինչ անուններ են տալիս նորածիններին

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024-ին նորածիններին ամենահաճախ տրված անունների ցանկը: 2024-ին Հայաստանում ծնվել է 16034 աղջիկ և 17614 տղա:

Իգական անուններից ամենակիրառելին եղել է Նարե անունը. 627 աղջկա այսպես են անվանադրել: Երկրորդ ամենատարածվածը Լուսեն է: 563 աղջկա այսպես են անվանել: Ամենատարածված իգական անունների եռյակը եզրափակում է Արփին՝ 541:

2024-ին ՀՀ-ում ծնված 486 աղջիկ կրում է Մարիա անունը, 361-ը՝ Եվա, 350-ը՝ Մանե: Մարի է անվանադրվել 321 նորածին, Մարիամ՝ 304-ը, Անահիտ՝ 296-ը: 2024-ի ամենատարածված իգական անունների տասնյակը եզրափակում է Աննան: Այս անունն է կրում նախորդ տարի ծնված 257 աղջիկ:

Ամենահաճախ տրված իգական անունների երկրորդ տասնյակում են Անի, Նանե, Անգելինա, Էլեն, Սոֆի, Էվա, Արիանա, Ամելի, Ադրիանա, Էմիլի անունները:

Արական անուններից ամենկիրառելին եղել է Դավիթ անունը: 1165 տղայի այսպես են անվանադրել: Երկրորդ ամենատարածվածը Նարեկ անունն է: 835 տղայի այսպես են անվանել: Ամենատարածված արական անունների եռյակը եզրափակում է Հայկը՝ 624:

2024-ին ՀՀ-ում ծնված 558 տղա կրում է Արեգ անունը, 558-ը՝ Մարկ, 522-ը՝ Միքայել: Ռոբերտ է անվանադրվել 519 նորածին, Տիգրան՝ 505-ը, Մոնթե՝ 492-ը: 2024-ի ամենատարածված արական անունների տասնյակը եզրափակում է Լեոն: Այս անունն է կրում նախորդ տարի ծնված 476 տղա:

Ամենահաճախ տրված արական անունների երկրորդ տասնյակում են Դանիել, Արմեն, Արթուր, Արմեն, Արամ, Հովհաննես, Ալեքս, Գոռ, Սամվել, Լևոն անունները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print