2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 287,172 դրամ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 6․4% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.9%-ով և կազմել 224,804 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.7%-ով և կազմել 311,848 դրամ։