ԶՊՄԿ–ի ներկայացրած հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի խումբ աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ընկերության հետ չառնչվող անձինք, հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը։

Ավելի վաղ Ընկերությունից հայտնել էին, որ ԶՊՄԿ-Ն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։

Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել թվով ութ աշխատակիցների վերաբերյալ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print