Ավտոմեքենաներն են բախվել․ 29-ամյա վարորդը մահացել է

Փետրվարի 8-ին, ժամը 2.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ։ «Միցուբիշի»-ի վարորդը՝ 29-ամյա Աբրահամ Հ․-ն, մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Կատարվում է նախաքննություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print