Իրանը տոնում է հեղափոխության 46-ամյակը: Այդ առթիվ երկու օր շարունակ Կապանում ցուցահանդես-վաճառք էր կազմակերպվել: Ներկայացվել էին հայ և իրանցի վարպետների ձեռքի աշխատանքներ, այդ թվումզարդեր, խնամքի պարագաներ, ինչպես նաև
անուշեղեն: Ցուցահանդես-վաճառքից հետո մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում հնչեցին Սյունիքի մարզի ու Կապան համայնքի ղեկավարների շնորհավորանքները, ելույթ ունեցավ նաև ԻԻՀ գլխավոր հյուպատոսը:
