Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հնարավորություններին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հնարավորություններին՝ նշելով, որ բոլոր հարցերը քննարկվում են փոխադարձության սկզբունքի հիման վրա․

«Չկա մի բան, որ պարտադիր է Ադրբեջանի համար ու չի գործելու Հայաստանի համար»,-ասել է նա։ Հարցին՝ ընդունելի է փոխադարձությունն Ադրբեջանի համար, նա դրական պատասխան է տվել. «Դե, եթե քննարկում ենք, ուրեմն, այո։ Իհարկե»։ 

Իսկ թե ինչն է խանգարում կյանքի կոչել, նա նշել է. «Բեռների ապահովության հարցն է, շփումների հարցն է, որովհետև, հաշվի առնելով վերջին տասնամյակների լարվածությունը, պետք է հասկանալ, թե ոնց է, օրինակ, իրավական գործընթացը տեղի ունենալու երկու երկրների քաղաքացիների, գերատեսչությունների միջև»։

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև հարցին, թե ինչու չեն բացահայտվում բանակցային առաջարկները. «Չի բացահայտվում, որովհետև դրանք խոչընդոտում են բանակցային պրոցեսին»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print