Վրաերթի ենթարկված 3 հետիոտնից 2-ն անչափահաս են

Այսօր՝ փետրվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Պարգև Չ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ինչից հետո ավտոմեքենան հայտնվել է բնակչի տան հողամասում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Վիրավորներից 2-ը անչափահասներ են

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print