ՆԳՆ-ն հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ

Արդեն իսկ ՆԳՆ կողմից շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որով ՀՀ երկքաղաքացիներին կթույլատրվի մինչև մեկ ամիս ժամկետով այստեղ վարել տրանսպորտային միջոցն իրենց ունեցած վարորդական վկայականներով։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին։

So«Իսկ եթե մեկ ամսից ավելի է յուրաքանչյուր մուտքի ժամանակ մնալու ժամանակահատվածը, արդեն քաղաքացին կպարտավորվի դիմելու և փոխարինելու իր վկայականը ՀՀ կոնկրետ վկայականով»,- նշեց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print