ՄԹ-ն պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա

Միացյալ Թագավորության վարչապետ Քեիր Սթարմերը հայտարարել է, որ պատրաստ է զինվորականներ ուղարկել Ուկրաինա՝ որպես պատերազմից հետո հնարավոր խաղաղապահ ուժի մաս։ Նրա խոսքով՝ ՄԹ-ն ցանկանում է ցույց տալ ԱՄՆ-ին, որ եվրոպական երկրները պետք է ակտիվ դեր խաղան Ուկրաինայում խաղաղության հաստատման բանակցություններում։

«Ես այս որոշումը հեշտությամբ չեմ ընդունել, քանի որ խոսքը բրիտանական զինվորականներին վտանգի ենթարկելու մասին է։ Սակայն Ուկրաինայում տևական խաղաղություն ապահովելը կարևոր է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետագա ագրեսիան կանխելու համար»,- ասել է նա։

«Երբ այս պատերազմն ավարտվի, այն չպետք է պարզապես դառնա ժամանակավոր դադար՝ նախքան Պուտինի նոր հարձակումը»,- գրել է Սթարմերը Daily Telegraph-ում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print