Ամերիկյան Meta կորպորացիան սկսել է մշակել մարդանման (հումանոիդ) ռոբոտներ, որոնք կարող են մարդուն օգնել առօրյա գործեր կատարելիս։ Ինչպես նշում է Bloomberg-ը, ընկերությունը նախատեսում է զգալի գումարներ ներդնել։
Meta-ն կարծում է, որ ներկայիս մարդանման ռոբոտները դեռ բավականաչափ ֆունկցիոնալ չեն լայն կիրառման համար, սակայն արհեստական բանականության, ընդլայնված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաները կարող են արագացնել արդյունաբերության զարգացումը։