Ադրբեջանը անհիմն է համարել Շուշիում հրադադարի ռեժիմը խախտելու Ռուսաստանի ՊՆ հաղորդագրությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, որ Շուշիում հրադադարի ռեժիմը խախտվել է, և այդ մեղադրանքը համարել «միանգամայն անհիմն», տեղեկացնում է Aravot.am-ը:

Միաժամանակ, ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել հայկական տեղանուններ չօգտագործելու զգուշացման վերաբերյալ ռուսական կողմի «քամահրական» վերաբերմունքի կապակցությամբ:

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ ԱՆԹՈւՅԼԱՏՐԵԼԻ է Ադրբեջանի Հանրապետության տարածքում բնակավայրերի անունները մտացածին հայկական տեղանուններով կոչելը, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտության օգտագործումը: Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության  խաղաղապահ զորակազմին պաշտոնական հաղորդագրություններում չօգտագործել նշված սխալ արտահայտությունները, հուսով ենք, որ մեր այս կոչը կընդունվի ի գիտություն: Բացի այդ, պահանջում ենք հրապարակված քարտեզում ճիշտ նշել մեր երկրի անվանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «պարտքն է համարել ևս մեկ անգամ նշել», որ խաղաղապահների կողմից հիշատակված ԼՂ տարածքը «Ղարաբաղյան տնտեսական գոտին» է, իսկ տեղեկագրում հիշատակված Մարտակերտն ու Մարտունին` Աղդերե և Խոջավենդ:


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print