Վերին Լարսի անցակետը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը «Վերին Լարս» անցակետով փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ ձնահյուսի վտանգի պատճառով։

Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհին եղանակային պայմանների վատթարացման և ձնահյուսի վտանգի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է», — ասվում է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print