Այսօր՝ փետրվարի 19-ին, կկայանան Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները։ Խաղային օրվա ընթացքում կկայանա չորս հանդիպում, որոնց արդյունքներով կորոշվեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի մասնակիցների վերջնական կազմը։
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղացանկը փետրվարի 19-ին.
21:45՝ «Բորուսիա Դորտմունդ» — «Սպորտինգ Լիսաբոն»,
00:00՝ «Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Սիթի»,
00:00՝ ՊՍՎ Էյնդհովեն — «Յուվենտուս»,
00:00՝ «Պարի Սեն Ժերմեն» — «Բրեստ»:
Փլեյ-օֆֆի ութ հաղթողները դուրս կգան 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղան ընդհանուր փուլի լավագույն ութ ակումբներից մեկի հետ՝ վիճակահանությամբ: