Ֆիլիպինների իշխանությունները, փորձելով պայքարել դենգե տենդի բռնկման դեմ, դրամական պարգևներ են բաժանում այն բնակիչներին, որոնք բռնում են վարակը տարածող մոծակներին: Խոսքը գյուղերից մեկի մասին է, որի բնակիչները հերթ են կազմում՝ բռնած մոծակներին գումարի համար հանձնելու նպատակով:
Ինչպես գրում է The Guardian-ը, յուրաքանչյուր 5 մոծակի համար բնակիչներին վճարում են 1 ֆիլիպինյան պեսո, ինչը համարժեք է 1,7 ԱՄՆ ցենտին: Նշվում է , որ մոծակներն այնուհետև ոչնչացվում են ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով:
Գյուղապետ Կառլիտո Ցերնալը սոցիալական ցանցերում իր գրառման մեջ ասել է, որ գյուղը կազմակերպել է ծրագիրը՝ կապված տարածքում դենգե տենդի դեպքերի աճի հետ: Երկրում ավելացել են պոտենցիալ մահացու վիրուսային վարակի դեպքերը։ Առողջապահության դեպարտամենտը հունվարին գրանցել է ավելի քան 28,000 դեպք. ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 40%-ով։ Գրանցվել են մահվան դեպքեր: