Սյունիքում վառելիքով բեռնված ավտոցիստեռնը շրջվել է․ կա վիրավոր

Սյունիքի մարզի Սիսիան-Երևան ճանապարհահատվածին 23 տոննա դիզելով բեռնված ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նոյեմբերի 30-ին, ժամը 17։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը  (23 տոննա դիզելով բեռնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. առկա է դիզելային վառելիքի արտահոսք։ Փրկարարները վարորդին (ԻԻՀ քաղաքացի, Ռ. Ա. Ք., ծնված 1976 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին կայուն»,-նշվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print