Սպասվում է ինտենսիվ ձյուն

Հանրապետության տարածքում փետրվարի 21-23-ը շրջանների զգալի մասում, 24-ին և 25-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին հարավարևելյան է՝ 5-8 մ/վ, փետրվարի 21-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի ևս 10-12 աստիճանով։

Երևանում փետրվարի 21-23-ն սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print