Առատ ձյունը դանակահարության պատճառ է դարձել

Փետրվարի 20-ին՝ ժամը 23:07-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, որ դանակով հարվածելու հետևանքով «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 16-ամյա մի քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով 16-ամյա երիտասարդին դանակահարել է 49-ամյա հարևանը։

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- տեղեկացրել են ՆԳՆ-ից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print