Մերձավանում տեղի ունեցած սպանության գործով ևս մեկ անձ կալանավորվել է. ՔԿ

Մերձավանում տեղի ունեցած սպանության գործով ևս մեկ անձ է կալանավորվել. հայտնում են Քննչական կոմիտեից։

«Այս գործով ընդհանուր առմամբ 5 մարդ է կալանավորվել, 3-ը տնային կալանքի տակ են, իսկ 9-րդ ամբաստանյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։»,֊ նշեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին կրակոցներ էին հնչել Մերձավանի վարչական ղեկավարի տան դիմաց, որի հետևանքով մեկ անձ սպանվել էր, մեկը՝ վիրավորվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print