Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում «Զվարթնոց» օդանավակայան մտնող յուրաքանչյուր ոք կարող է ծանոթանալ «Արի՛ Կապան ինքնաթիռով» խորագրով ցուցահանդեսին, որի շրջանակներում Կապանն ու կապանցին կներկայացվեն լուսանկարիչ Նարեկ Արշակյանի աչքերով:
Հիշեցնենք՝ Կապանի «Սյունիք» օդանավակայանը վերաբացվել է 2023 թվականին, իսկ 2024-ին Երևան-Կապան-Երևան երթուղով իրականացվել է 71 չվերթ։ Իրականացվում էր շաբաթական երկու, իսկ 2024 թվականի սեպտեբերից՝ շաբաթական երեք չվերթ։
Օդանավակայանի և ինքնաթիռի պահպանման ամբողջ ծախսը փոխհատուցում, իսկ Երևան-Կապան-Երևան երթուղու սուբսիդավորումն ամբողջությամբ իրականացնում է ԶՊՄԿ-ն։